Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հաղթել է Պուտինի կուսակցությունը

Հաղթել է Պուտինի կուսակցությունը
15.09.2014 | 14:01

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Ռուսաստանի շատ շրջաններում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համաձայն նախնական արդյունքների, այն շրջաններում, որտեղ ընտրել են նոր ղեկավար, առաջատար են գործող ղեկավարները, ովքեր «Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածուներ են: Ընտրությունների օրը քվեարկություն է տեղի ունեցել Ռուսաստանի 84 շրջանում: 30 ընտրատարածքներում ընտրել են մարզպետների, իսկ 14-ում՝ խորհրդարանի պատգամավորների: Բացի այդ, քվեարկության օրը տեղի են ունեցել քաղաքապետերի և քաղաքային պատգամավորների ընտրություններ: Մոսկվայում, որտեղ տեղի է ունեցել քաղաքային դումայի նոր կազմի ընտրություն, էքզիթ փոլի տվյալներով՝ առաջատար է Մոսկվայի քաղաքային դումայի փոխխոսնակ Անդրեյ Մետելսկին: Վերջինս, ով պայքարում էր քաղաքային խորհրդարանի ղեկավարի պաշտոնի համար, նկատելիորեն առաջ է իր մրցակիցներից՝ գործող խոսնակ Վլադիմիր Պլատոնովից, կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովի թոռից, երգչուհի Նադեժդա Բաբկինայից և դերասան Լեոնիդ Երմոլնիկից, ով ներկայացնում է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը:

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ